Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

«Այս ի՞նչ աճպարարություն է, այսքան ճնշումից հետո էս ո՞նց են ապրում»

«Այս ի՞նչ աճպարարություն է, այսքան ճնշումից հետո էս ո՞նց են ապրում»
10.07.2014 | 14:17

«Պղտոր հորձանուտն ինձ ափ հանեց Վերնիսաժում: Բաց երկնքի տակ կյանքն ինձ համար միանգամայն հայտնություն էր: Անտեղ էին քաղցածները, գործազուրկները, զրկվածները, հոգնածները, բեռնավորվածները, նեղյալներն ու լքյալները: Փրկությունը յուրաքանչյուրիս մեջ էր: Հայրենիք ու Աստված մեզ իսպառ մոռացել էին: Փող...փող...փող...»:

Այս խոսքերը կարելի է հանդիպել ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ «Վերնիսաժ» գրքում: Անդրադառնալով մեր` «Մի՞թե ոչինչ չի փոխվել հետխորհրդային անցումային տարիներից մինչ օրս» հարցին` գրողը պատասխանեց. «Կյանքն էլ է փոխվում, մենք էլ ենք փոխվում, բայց կան բաներ, որ չեն փոխվում. իշխանությունները ապրում են ալան-թալանի համար, ժողովուրդն էլ իր գոյությունը պահպանելու: Եղբորս հարցրի` մեր Ալավերդու ժողովուրդը ո՞նց է ապրում, ու ախպերս մի դաժան խոսք ասաց` դե, ոնց ասեմ, սովին, աղքատությանը հարմարված ժողովուրդ են: Չէի ուզի, որ մեր ժողովուրդը հարմարվեր իր թշվառությանը: Կուզեի պայթյուն տեսնել, որ բոլոր տեսակի ձորերն ու հորերը հօդս ցնդեին ու ազատ կյանքը վայելելու համար հնարավորություն ստեղծվեր»:
Գրողը նկատեց նաև, որ յուրաքանչյուր գրական գործ, որքան էլ հանճարեղ լինի, ինչ-որ շրջանակի մեջ գոյութուն ունի: Թեև հասկանում է, որ կյանքն էլ ինչ-որ տեղ օրենքի զսպվածության շրջանակների մեջ պետք է լինի, բայց մեր շրջանակները, ըստ նրա, շատ են ճնշող, նեղող, խեղճացնող: «ՈՒզում եմ պայթյուն լինի, նոր շրջանակ գծվի, որն ավելի կգեղեցկացնի կյանքը, ոչ թե կճնշի այն: Ինձ միշտ հետաքրքրում է` այս ի՞նչ աճպարարություն է, այսքան ճնշումից հետո էս ո՞նց են ապրում, մեկ էլ հետաքրքրում է` բա էդ վերևները վախ ու սարսափ չունե՞ն, այդքան թալա՞ն կլինի, որ անում են, չե՞ն մտածում` ո՞նց է ժողովուրդն ապրում, պայթյուն կլինի, չէ՞»,- եզրահանգեց գրողը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ